Վլադիմիր Պուտինը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի
Վլադիմիր Պուտինը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։

Ռուսաստանի նախագահը հանդիպել է հյուրընկալող երկրի նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայնիի հետ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը նրա հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Պուտինի խոսքով՝ անցյալ տարի երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 67 տոկոսով։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև ներդրումների և արդյունաբերական համագործակցության աճի, այն նախագծերի մասին, որոնք նախատեսվում են նավթագազային ոլորտում։ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայնն իր հերթին նշել է, թե որքան կարևոր է Վլադիմիր Պուտինի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։