Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ողջ տարածքում ապրող մարդկանց համար հեշտացրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը

17:17, 11.07.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի ողջ տարածքի բնակիչների համար հեշտացրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը։

Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Թող սահմանվի, որ Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կամ Ուկրաինայի տարածքում, իրավունք ունեն դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, պարզեցված ձևով»,- ասված է Ռուսաստանի նախագահի հրամանում։

Նմանատիպ