Վլադիմիր Պուտինը Ուկրաինային սահմանակից շրջաններում տիրող իրավիճակով պայմանավրորած հանդիպել է տարածաշրջանի ղեկավարների հետ
Վլադիմիր Պուտինը Ուկրաինային սահմանակից շրջաններում տիրող իրավիճակով պայմանավրորած հանդիպել է տարածաշրջանի ղեկավարների հետ:
Ինչպես Պուտինին հայտնել է Կուրսկի վարչակազմի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, տարածքից տարհանվել է ավելի քան 133 հազար քաղաքացի։
Սմիրնովը հանդես է եկել Կուրսկի շրջանում տուժածներին 15 հազար ռուբլի փոխհատուցում վճարելու նախաձեռնությամբ, որին աջակցել է Պուտինը։
Բրյանսկի շրջանի նահանգապետը Պուտինին տեղեկացրել է, որ երեկ իր մարզում բարդ իրավիճակ է։ Նահանգապետի խոսքով՝ եղել է անօդաչու թռչող սարքի հարձակման փորձ։