Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, Եվրամիության երկրների համար մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացված կարգը դադարեցնելու վերաբերյալ
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, Եվրամիության երկրների համար մուտքի արտոնագրերի տրամադրման հեշտացված կարգը դադարեցնելու վերաբերյալ։
Օրենքը տարածվում է Եվրամիության, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիների վրա։
Բացատրական գրության մեջ նշվում է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողները, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանների, սահմանադրական և բարձրագույն դատարանների պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու լրագրողները ենթակա են օրենքին: