Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միջուկային փորձերի արգելքի համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միջուկային փորձերի արգելքի համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում Միջուկային փորձերի արգելքի համապարփակ համաձայնագրի վավերացումը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է ռուսական իրավական ակտերի պորտալում։

Համապատասխան նախաձեռնությունը ՌԴ Դումայում գրանցվել է հոկտեմբերի 13-ին։ Ռուսաստանը վավերացրել էր պայմանագիրը 1996 թվականին:

Ինչպես ասել է Միջուկային փորձարկումների արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Մոսկվան չի նախատեսում վերսկսել միջուկային փորձարկումները, և համաձայնագրից դուրս գալու որոշման նպատակը ԱՄՆ-ի հետ հավասար պայմանների մեջ լինելն է, որը նույնպես չի վավերացրել նշված պայմանագիրը։

Նշենք, որ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Իրանը և Եգիպտոսը չեն վավերացրել Միջուկային փորձերի արգելքի պայմանագիրը։