Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրենքը
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վավերացման օրենքը։
Պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի մեկ այլ պետության կամ մի քանի երկրների զինված հարձակման և հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմն անհապաղ ռազմական և այլ օգնություն կտրամադրի բոլոր հնարավոր միջոցներով։
Բացի այդ, ութերորդ հոդվածի համաձայն, Կողմերը պետք է մեխանիզմներ ստեղծեն համատեղ գործունեության համար՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները՝ ի շահ պատերազմը կանխելու և տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման:
Այս փաստաթուղթը երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրվել է հունիսի 19-ին՝ Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ժամանակ։
Համաձայնագիրը պետք է փոխարինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև 2000 թվականի փետրվարի 9-ի բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հիմնական պայմանագիրը։