Վլադիմիր Պուտինը ռուս-արաբական առաջին գագաթնաժողովի շրջանակներում հրավիրում է արաբական երկրների առաջնորդներին Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 15-ին կհյուրընկալի առաջին ռուս-արաբական գագաթնաժողովը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես նշվում է, Պուտինը հրավիրել է արաբական երկրների առաջնորդներին և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին։
«Վստահ եմ, որ այս հանդիպումը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը։ Այն նաև կօգնի գտնել ուղիներ՝ խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում», – ասված է Պուտինի անունից տարածված հրավերագրում։