Վլադիմիր Պուտինը փոխել է ռազմական գործողությունների գոտում գտնվող խմբավորումների ղեկավարությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է պատերազմական գոտում գտնվող խմբավորումների ղեկավարությունը։ Երկրի պաշտպանության նախարարության առաջարկով թիկունքային բոլոր ծառայությունները կմիավորվեն միասնական ղեկավարման ներքո, և ծառայությունը կգլխավորի գենորալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը։
Ռուսական ԶԼՄ-ների համաձայն՝ նրա հրամանատարությամբ «Ցենտր» (Կենտրոն) խմբավորման մարտիկները վերահսկողություն են հաստատել Դոնեցկի շրջանի Կրասնոարմեյսկի և Դիմիտրովի նկատմամբ և նշանակալի առաջխաղացում են գրանցել Դոբրոպոլիեի հատվածում։ Նա նաև ղեկավարում էր գործողությունները Խարկովի հատվածում և պատասխանատու էր Կուրսկի մարզի ազատագրման համար։
Փոփոխությունների համաձայն՝ «Ցենտր» խմբավորումը կանցնի գենարալ-գնդապետ Անդրեյ Իվանաևի հրամանատարության տակ։ Գենարալ-լեյտենանտ Պյոտր Բոլգարևը կդառնա «Վոստոկ» խմբավորման հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ գենարալ-գնդապետ Դենիս Լյամինը կգլխավորի անօդաչու համակարգերի զորքերը։