Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը կրկին որակել է վտանգ
Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը կրկին որակել է վտանգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը կրկին որակել է վտանգ: Այս մասին նա զրուցել է ռազմական բարձրպաշտոնյաների հետ հանդիպմանը:

«Ինչպես գիտենք, խորհրդային միություն այլև գոյություն չունի: ՆԱՏՕ-ին հակակշիռ ստեղծված ռազմական դաշինք գոյություն չունի: ՆԱՏՕ-ի ընդլայնումը և դրա ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Ռուսաստանի սահմանի մերձակայքում վտանգ է ներկայացնում մեր երկրի համար:

Ռուսաստան կշարունակի գումար ներդնել սպառազինության նորացման մեջ: Բացի այդ, մենք պատրաստ ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի դիմակայենք իրական վտանգներին, ինչպիսիք են՝ միջազգային ահաբեկչությունը, ռազմական հակամարտությունները և մասսայական ոչնչացման զենքի չվերահսկվող տարածումը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: