Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ։ Տեղեկությունը սկզբում տարածվել էր լրատվամիջոցներով, իսկ ավելի ուշ Փհենյանում Ռուսաստանի դեսպանը հաստատել է, որ նախագահի այցի նախապատրաստական ​​աշխատանքներն իսկապես ակտիվորեն ընթանում են։

Ըստ տարածված վարկածի՝ Պուտինը նախ կգա Փհենյան, իսկ հետո՝ Վիետնամ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սեպտեմբերին պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա վերջին անգամ Հյուսիսային Կորեա էր այցելել 2000 թվականին։