Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը կայցելի Չինաստան։
Այս մասին տեղեկություն է տարածում Կրեմլը։
Սա կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը հաջորդ վեցամյա ժամկետով նախագահ ընտրվելուց հետո։
Կրեմլի տվյալներով՝ Պուտինը Չինաստան է գալիս նախագահ Սի Ցզինպինի հրավերով։
Պուտինը և Սի Ցզինպինը կքննարկեն համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հարցեր, կբացահայտեն երկկողմ գործնական համագործակցության հետագա զարգացման հիմնական ոլորտները և կարծիքներ կփոխանակեն ամենահրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։