Վլադիմիր Պուտինը մասնակցել է ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժնի Նովգորոդ, որտեղ ներկա է գտնվել Ռուսաստանի և Բելառուսի համատեղ ռազմական վարժանքներին։
Վլադիմիր Պուտինի խոսքով, զորավարժությունների նպատակը Ռուսաստանի և Բելառուսի համար իրենց երկրների պաշտպանություն սովորելն է՝ ցանկացած հարձակման դեպքում։
Ռուսաստանի նախագահի պարզաբանմամբ՝ ուսումնական վարժանքներին մասնակցում է 100 000 զինծառայող, օգտագործվում է մոտ 10 000 միավոր զինտեխնիկա և սպառազինություն։
վարժանքները իրականացվում են 41 տարբեր վայրերում։