Վլադիմիր Պուտինը կոմունիզմը համեմատել է քրիստոնեության հետ
Վլադիմիր Պուտինը կոմունիզմը համեմատել է քրիստոնեության հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոմունիզմը համեմատել է քրիստոնեության, իսկ դամբարանում Լենինի աճյունը սուրբ մասունքների հետ:

Պուտինի խոսքերով, հավատքը երկրին օգնել է ամենադժվարին տարիների ժամանակ, և նույն ժամանակ ստեղծվել է երկրորդ կրոնը:

«Այժմ կասեմ մի բան, որը համոզված եմ շատերին դուր չի գա, սակայն դա իմ միտքն է: Կոմունիստական մտածելակերպը շատ է նման քրիստոնեությանը: Ազատություն,իրավահավասարություն,ընկերություն, արդարադատություն – այն ինչ գրված է սուրբ գրքում տեղ ուներ նաև կոմունիստական մտածելակերպում»,-ասել է Վլադիմիր Պուտինը: