Վլադիմիր Պուտինը կմասնակցի նոյեմբերի 15-16-ը նախատեսված Մե քսանյակի գագաթնաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 15-16-ը Բալիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից։
Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով նախագահի օգնական Յուրի Ուշակովի վրա։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե Վլադիմիր Պուտինը ինչ ձևաչափով է մասնակցելու գագաթնաժողովին՝ անձամբ, թե տեսաուղերձի ռեժիմով։Նախագահի օգնականը հույս ունի, որ համաճարակի ավարտը մասնակիցներին թույլ կտա այս անգամ հեռակա կարգից խուսափել:
Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։