Վլադիմիր Պուտինը կայցելի Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այս մասին տեղեկությունը տարածում է ռուսական «ՏԱՍ» գործակալությունը՝ հիմնվելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի վրա։
«Սա աշխատանքային այց է լինելու։ Նախ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ, ապա կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հուսով եմ, որ բանակցությունները, որոնք մենք կարևոր ենք համարում, օգտակար կլինեն»,- ասել է Ուշակովը։
Պուտինը Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին անգամ այցելել է 2019 թվականին։