Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանում անօրինական բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին լքել երկիրը մինչև սեպտեմբերի 10-ը կամ «կարգավորել իրենց իրավական կարգավիճակը»

22:18, 20.03.2025

Ռուսաստանի նախագահի, Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, Ռուսաստանում անօրինական գտնված Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը լքեն երկիրը կամ «կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը»։

Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է իրավաբանական տեղեկատվության պորտալում։

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Ռուսաստանի կողմից մասամբ օկուպացված չորս տարածաշրջան (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի) ժամանել են հրամանագրի ուժի մեջ մտնելուց 90 օրից ավելի ժամկետով և աշխատանքային նպատակներով, մինչև 2025 թվականի հուլիսի 10-ը պետք է անցնեն բժշկական զննում՝ ՄԻԱՎ վարակվածության և թմրամիջոցների օգտագործման ստուգման համար։

Փաստաթղթի համաձայն, հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Նմանատիպ