Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերին հատուկ մարտական ռեժիմ տեղափոխել
Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերին հատուկ մարտական ռեժիմ տեղափոխել
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ արևմտյան երկրները անօրինական պատժամիջոցներ են սահմանում։
«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները մեր երկրի դեմ ագրեսիվ հայտարարություններ են անում։ Ուստի, պաշտպանության նախարարին և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կարգադրում եմ ռուսական բանակի զսպող ուժերը տեղափոխել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։