Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապոռոժյեի շրջանները «անկախ» ճանաչելու մասին
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապոռոժյեի շրջանները «անկախ» ճանաչելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Խերսոնի և Զապոռոժյեի շրջանները «անկախ» ճանաչելու մասին։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ես ճանաչում և հաստատում եմ ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, որը նախատեսված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ՝ հաշվի առնելով Խերսոնի մարզի ժողովրդի հանրաքվեի ժամանակ արտահայտած կամքը, որը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, որոշում եմ կայացրել ճանաչել Խերսոնի շրջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասված է փաստաթղթում։

Նույն բովանդակությամբ հրամանագիր է հրապարակվել Զապոռոժյեի մարզը «անկախ» ճանաչելու մասին։