Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է միջոցներ հատկացնել «արտասահմանում ռուսական անշարժ գույքի որոնման և օրինական պաշտպանության համար»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է միջոցներ հատկացնել արտասահմանում ռուսական անշարժ գույքի որոնման և օրինական պաշտպանության համար։ Փաստաթղթի համաձայն՝ հրամանագիրը վերաբերում է նախկին Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ունեցվածքին։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ արտասահմանյան գույքի կառավարման պետական ընկերությունը ֆինանսական աջակցություն կստանա ռուսական անշարժ գույքի որոնման և օրինական պաշտպանության հետ կապված ծախսերի համար:
Բացի այդ, հունվարի 11-ին Լատվիայի Սեյմը օրենք է ընդունել, որը նախատեսում է Ռիգայում գտնվող «Մոսկվայի տունը» հանձնել պետության սեփականությանը։ Լատվիայի կառավարությունը նախատեսում է բռնագրավված գույքի վաճառքից ստացված հասույթը փոխանցել Ուկրաինային։ ՌԴ դեսպանատունը Սեյմի այս որոշումն անօրինական է անվանել ու գնահատել որպես «պետական կողոպուտ»։ Դեսպանատունը զգուշացրել է լատվիական կողմին պատասխան քայլերի մասին։