Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել մարտավարական միջուկային զենքով վարժանքներ անցկացնելու մասին
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է արձակել մարտավարական միջուկային զենքով վարժանքներ անցկացնելու մասին։
Համապատասխան հրամանն արդեն ստացվել է Պաշտպանության նախարարությունում։
Առաջիկայում կսկսվեն մարտավարական զինատեսակների կիրառմամբ վարժանքներ՝ Հարավային ռազմական օկրուգի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ։
Զորավարժությունների ընթացքում կքննարկվեն ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցեր։
Ինչպես նշվում է ՊՆ հայտարարության մեջ, վարժանքների անցկացման պատճառ են դարձել «արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարություններն ու սպառնալիքները»։ Թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, չի նշվում։