Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով, ստեղծում է «անվտանգության գոտի», որը Ուկրաինայի հետ ապագա բանակցությունների առարկա չի լինի
MOSCOW REGION, RUSSIA - NOVEMBER 17, 2021: Russia's President Vladimir Putin is seen in his office at the Novo-Ogaryovo residence during a video conference meeting on issues of the development of genetic technologies. Mikhail Metzel/TASS ñ????Ä. ?????????Ä ???????. ????????? ñë ¨??????? ????? ? ????-??????? ? ?????? ???????????????? ?? ????????? ?? ???????? ???????Ä ???????????? ??????????. ?????? ???????/POOL/ì?óó
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով, ստեղծում է «անվտանգության գոտի», որը Ուկրաինայի հետ ապագա բանակցությունների առարկա չի լինի, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով՝ նշված օպերացիան սկսվել է ի պատասխան 2024-2025 թվականներին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի արևմտյան տարածաշրջանում՝ Կուրսկի մարզում իրականացվածներխուժման։
«Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո Ռուսաստանի զինված ուժերին հանձնարարվել էր ոչ միայն թշնամուն վտարել մեր հողից, այլև հարակից տարածքում ստեղծել անվտանգության գոտի։ Այդ առաջադրանքը հաջողությամբ կատարվում է», – նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի պարզաբանմամբ՝ նպատակը ապագայում Ռուսաստանի սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովումն է։
«Մեր նպատակն է ապագայում ապահովել Ռուսաստանի սահմանամերձ շրջանների բացարձակ անվտանգությունը, և չենք ծրագրում, որ սա դառնա Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների առարկա», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։