Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Կուրսկի շրջանը ամբողջությամբ ազատագրված է Ուկրաինայի զինված ուժերից

16:07, 26.04.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ Ռուսաստանի բանակը «լրիվ ոչնչացրել է թշնամուն Կուրսկի սահմանային շրջանում»։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մինչ այդ Պուտինը լսել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը, որտեղ խոսք է եղել Կուրսկի շրջանի «ազատագրման» մասին։

Պուտինի խոսքով՝ ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում «ծանր կորուստներ են կրել»։ Գերասիմովի հաղորդմամբ՝ Կուրսկի շրջանի «ազատագրման» ժամանակ «բարձր պրոֆեսիոնալիզմ» են ցուցաբերել Հյուսիսային Կորեայի զինվորականները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը մարտի 12-ին հայտարարել էր, որ Կուրսկի շրջանը պետք է ամբողջությամբ «ազատագրվի»։

Ուկրաինական կողմը դեռ չի հաստատել Ռուսաստանի կողմից արված հայտարարությունները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 26-ի առավոտյան, նշվում էր, որ ուկրաինացի զինվորականները Կուրսկի շրջանում «շարունակում են» զսպել Ռուսաստանի բանակը և «մի շարք կարևոր կորուստներ են հասցնում»։

Նմանատիպ