Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ԱՄՆ-ը սադրում է Մերձավոր Արևելքը՝ ուղարկելով մի խումբ ավիակիրներ
Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ԱՄՆ-ը սադրում է Մերձավոր Արևելքը՝ ուղարկելով մի խումբ ավիակիրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ԱՄՆ-ը սադրում է Մերձավոր Արևելքը՝ ուղարկելով մի խումբ ավիակիրներ։

Պուտինի խոսքով՝ փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ, և նա հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ռուսաստանի նախագահը Իսրայելի եւ պաղեստինցիների հակամարտությունն անվանել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակ։

«Ես չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ-ն ավիակիրների խումբ բերում Միջերկրական ծով։ Ես իսկապես չեմ հասկանում իմաստը: Ռմբակոծելու են Լիբանանը, թե՞ ինչ: Այսինքն՝ որոշել են ինչ-որ մեկին վախեցնե՞լ: Մարդիկ կան, որ այլեւս ոչ մի բանից չեն վախենում, սա խնդրի լուծման ճանապարհը չէ, պետք է փոխզիջումային լուծումներ փնտրել։ Իհարկե, նման գործողությունները սադրում են իրավիճակը»,- ​​ասել է Պուտինը։