Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան փորձել է հարձակվել Կուրսկի ատոմակայանի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինան փորձել է հարձակվել Կուրսկի ատոմակայանի վրա։
Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ռոյթերսի փոխանցմամբ՝ Պուտինը մեղադրել է Ուկրաինային Կուրսկի ատոմակայանի վրա հարձակվելու փորձի մեջ եւ ասել, որ Մոսկվան իրավիճակի մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։
«Հակառակորդը երեկ երեկոյան փորձել է հարձակվել Կուրսկի ատոմակայանի վրա։ Այդ մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Խոստանում են գալ ու մասնագետներ ուղարկել՝ իրավիճակը գնահատելու։ Հուսով եմ, որ ի վերջո դա կանեն իրենց կողմից»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը միջադեպի մասին հավելյալ մանրամասներ չի հայտնել։
Ուկրաինան դեռ չի մեկնաբանել Վլադիմիր Պուտինի մեղադրանքը։
Նույն հանդիպմանը Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտարարել է, որ Կուրսկի ատոմակայանում իրավիճակը կայուն է։