Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ռուսական զինված ուժերն ավարտում են հակառակորդի ուժերի ոչնչացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կուրսկի շրջանում ռուսական զինված ուժերն ավարտում են հակառակորդի ուժերի ոչնչացումը։ Այս մասին նա խոսել է Ռուսաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում։
Պուտինի խոսքով, ռուսական զորքերը վերջերս իրականացրել են արագ և արդյունավետ ռազմական գործողություններ, որոնց նպատակն էր հակառակորդի ուժերի խմբի վերացումը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի տարածք ներխուժած ուկրաինացի զինվորականներն ու օտարերկրյա վարձկանները հանցագործություններ էին իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչի հետևանքով նրանք որակվում են որպես ահաբեկիչներ։
Կրեմլի հաղորդմամբ, Պուտինը հանձնարարել է ռազմական դատախազներին ապահովել մեղավորների հայտնաբերումն ու պատժումը։