Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք չէ Ռուսաստանի համար

20:28, 16.05.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։

Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի խոսքով, Ռուսաստանը համապատասխան կերպով կարձագանքի նոր անդամ երկրներում ռազմական ենթակառուցվածքների ամրապնդմանը ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի կողմից։

«Ինչ վերաբերում է ընդլայնմանը, ապա Ռուսաստանը այլ երկրների հետ խնդիրներ չունի։ Սա նկատի ունենալով, Ռուսաստանի համար ներկայումս դաշինքի ընդլայնումն ու այդ երկրների ընդունումը սպառնալիք չէ։ Սակայն այս տարածքում ռազմական ենթակառուցվածքների տեղակայմանը կհետևի համապատասխան արձագանքը։ Մենք կտեսնենք, թե ինչ պատասխան կտա այն բանից հետո, երբ տեսնենք այն սպառնալիքները, որոնք կստեղծվեն մեզ համար»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ