Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Տեղեկությունը տարածում է ռուսական «РИА» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այս մասին Պուտինը հայտարարել է Կրեմլում պետական մրցանակաբաշխության ժամանակ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արարողությունից հետո երկրի նախագահը «խոսել է Ռուսաստանի հերոսի կոչմանն արժանացած անձանց հետ, որի ժամանակ օկուպացված Դոնեցկում ՌԴ շրջանային խորհրդարանի նախագահ, Դոնեցկի անջատողականների նախկին առաջնորդ Արտեմ Ջոգան Պուտինին խնդրել է մասնակցել ընտրություններին, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ մտադիր է մասնակցել։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահը պաշտոնապես չի հաստատել՝ կմասնակցի արդյոք 2024 թվականի նախագահական ընտրություններին։
Ըստ լրատվամիջոցի՝ 2024 թվականի ընտրությունները Ռուսաստանում կսկսվեն մարտի 15-ին և կավարտվեն մարտի 17-ին։
Վլադիմիր Պուտինի համար սա կլինի հինգերորդ նախագահական ընտրությունները, որոնց նա կմասնակցի։