Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդականի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի հետ։
Կրեմլի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչը գնահատել է Մերձավոր Արևելքում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի քաղաքական լուծմանը։