Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվարին շրջանը և կհաստատվի խաղաղություն։
Ռուսական պետական լրատվական գործակալության՝ ՌԻԱ-ի հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով։
«Մեր կողմից մենք կանենք ամեն ինչ, որը կծառայի ձեր շահերին, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին՝ հնարավորինս շուտ խաղաղության հասնելու համար», – ասել է Պուտինը։
Իր հերթին, Արաղչին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին աջակցության համար։
Նա ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները լավ են զարգանում և կամրապնդվեն։ Արաղչին նաև ասել է, որ Իրանը կշարունակի պայքարել Միացյալ Նահանգների դեմ։
«Ամբողջ աշխարհը տեսել է, որ իրանցի ժողովուրդը, իր դիմադրությամբ և քաջությամբ, կարողացել է դիմակայել ամերիկյան հարձակումներին և ամերիկյան ագրեսիային և կկարողանա դիմակայել այս շրջանին», – ասել է Աբբաս Արաղչին։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում էին նրա տեղակալ Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: