Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Սի Ցզինպինի հետ
Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Սի Ցզինպինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Պուտինը Պեկինում կմասնակցի «Գոտի և ճանապարհ» ֆորումին, որը կանցկացվի հոկտեմբերի 17-18-ը։

Ինչպես հայտնում է «Reuters»-ը, սա կլինի Պուտինի առաջին այցը նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս այն բանից հետո, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտին նրա ձերբակալության օրդեր արձակեց։

Անցյալ տարվա փետրվարին՝ Ուկրաինայում լայնածավալ միջամտությունից առաջ, Վլադիմիր Պուտինն այցելեց Պեկին, որի ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարեցին «անսահման գործընկերության» մասին։