Վլադիմիր Պուտինը և Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը

20:08, 25.04.2025

Ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Բանակցությունները տևել են երեք ժամ։

Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը, նշել է, որ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը եղել է կառուցողական և օգտակար։

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։

«Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արդյունավետ ռուս-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում կշարունակվի ակտիվ ռեժիմում», – ասել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում։

Ուշակովի խոսքով՝ Մոսկվայում կայացած հանդիպումը հնարավորություն տվեց Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները միմյանց մոտեցնել ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ միջազգային հարցերի շուրջ։

Նմանատիպ