Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեն մասնակցի Ադրբեջանում կայանալիք կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չեն մասնակցի Ադրբեջանում կայանալիք կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին։ Այս մասին հայտնում է Euronius-ը։
Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Եվրոպայից Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել են, որ մասնակցելու են ՄԱԿ-ի համաժողովին։
Հաջորդ շաբաթ աշխարհի առաջնորդները կհավաքվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ քննարկելու ինը տարի առաջ դրված նպատակը Փարիզում, որտեղ մոտ 200 երկրներ համաձայնության են եկել, որ «ձգտեն» սահմանափակել գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճան:
Բանավեճի հիմքում ընկած է այն, թե ով է վճարում այն տրիլիոն դոլարների համար, որոնք զարգացող երկրներին անհրաժեշտ են գնալով ավելի ու ավելի էքստրեմալ եղանակի դեմ պայքարելու և հանածո վառելիքից կախվածությունից հրաժարվելու համար՝ ուղղակիորեն անցնելով մաքուր էներգիայի:
Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը։