Վլադիմիր Պուտինը ձախողված է անվանել Ուկրաինայի հակահարվածը
Վլադիմիր Պուտինը ձախողված է անվանել Ուկրաինայի հակահարվածը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձախողված է անվանել Ուկրաինայի հակահարվածը։

«Դա ուշացում չէ, դա ձախողում է։ Համենայն դեպս, այսօր այդպես է թվում: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով, Կիևը աղբանոց է ուղարկել ճգնաժամի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները։

«Թուրքիայի նախագահի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, փաստաթղթերի նախագծերը համաձայնեցվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, բայց հետո Ուկրաինան դրանք ուղարկել է աղբավայր։ Պարզապես ոչ ոք դրան չի վերադառնում։ Մենք լսում ենք նոր նախաձեռնությունների մասին, բայց դրանք մեզ հետ չեն քննարկվում։ Ուստի մենք ոչ մի նոր բան չենք ստանա»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցում միջնորդների ներգրավումից։