Վլադիմիր Պուտինը արևմտյան երկրներին խորհուրդ է տալիս, լավ մտածեն Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում հնարավոր հետևանքների մասին
Վլադիմիր Պուտինը արևմտյան երկրներին խորհուրդ է տալիս, լավ մտածեն Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում հնարավոր հետևանքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տալիս արևմտյան երկրներին, լավ մտածեն Վրաստանի և ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում հնարավոր հետևանքների մասին: Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

«Նման ագրեսիվ քայլերին, որը Ռուսաստանի համար ներկայացնում է սպառնալիք, պատասխանելու ենք խիստ: Մեր գործընկերները, որոնք խաղում են լարվածության վրա, փորձում են Վրաստանը և ՈՒկրաինան ներքաշեն դաշինքի օրբիտա: Ավելի լավ է թող մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ հարկավոր է այլ դրական օրակարգ, որը ուղղված կլինի համատեղ աշխատանքին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ նա այս հարցով զրուցել է նաև Դոնալդ Թրամփի հետ: