Վլադիմիր Պուտին. Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա պատերազմ է նշանակում Ռուսաստանի հետ

10:27, 12.09.2026

Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա պատերազմ է նշանակում Ռուսաստանի հետ, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ եվրոպացի ժողովուրդը գիտակցում է, որ իրենց առաջնորդները երկրները մղում են դեպի հակամարտություն, ինչը բացատրում է Գերմանիայի ընտրություններում «Ալտերնատիվա Գերմանիայի համար» կուսակցության վերջին արդյունքները:

Պուտինի հայտարարությամբ՝ Արևմուտքի երկրներն ուղղակիորեն աջակցել են Կովկասում անջատողականությանը (սեպարատիզմին) և հրահրել Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք անընդունելի է: Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում եվրոպացիներին և չի էլ պատրաստվում դա անել:

«Այժմ նրանք ասում են, թե քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը: Դա պատերազմ է նշանակում Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, այսպես կոչված Արևմուտքի, արևմտյան գլոբալիստների քաղաքականության, անվտանգության և տնտեսության մեջ համակարգային սխալների հետևանք է: Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք Օլիմպոսում գտնվելու զգացողություն ունեին: Ըստ երևույթին, հավատում էին, որ կարող էին անել ամեն ինչ, որ իրենք նրանք էին, որ երբեք սխալներ չէին թույլ տալիս: Այս սխալները կուտակվեցին ձնագնդի պես: Ռեժիմի փոփոխությունից անմիջապես հետո, կրկնում եմ, արյունալի պետական հեղաշրջման ճանապարհով, նրանք անմիջապես նպատակադրվեցին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Դա ի վերջո դարձավ Ուկրաինայում այսօրվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը», – նշել է Վլադիմիր Պուտինը:

Նմանատիպ