Վլադիմիր Պուտին. Ուկրաինայի հակագրոհն ամբողջությամբ ձախողվել է
Վլադիմիր Պուտին. Ուկրաինայի հակագրոհն ամբողջությամբ ձախողվել է

Ուկրաինայի հակահարձակումը լիովին ձախողվել է,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ չնայած ռազմական գործողությունների առանձին հատվածներում գրանցված անհաջողություններին, ուկրաինական կողմը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում։

«Մենք դա տեսնում ենք, գիտենք, համապատասխանաբար արձագանքում ենք։ Մեր զորքերը բարելավում են իրենց դիրքերը գրեթե ողջ տարածքում՝ բավականին մեծ տարածքում», – ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով, դա վերաբերում է Կուպյանսկի, Զապոռոժյեի և Ավդեևկայի ուղղություններին։

Անցյալ շաբաթ, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, Պուտինը ասաց, որ հունիսի 4-ին հակահարձակման մեկնարկից ի վեր Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները կազմում են ավելի քան 90 հազար մարդ, 557 տանկ և գրեթե 1900 միավոր զրահատեխնիկա։