Վլադիմիր Պուտին. Ուկրաինան ապագա չունի, բայց Ռուսաստանը ունի
Վլադիմիր Պուտին. Ուկրաինան ապագա չունի, բայց Ռուսաստանը ունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինան ապագա չունի, իսկ Ռուսաստանը՝ ունի։ Reuters-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է զինվորների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Մեր արդյունաբերությունը զարգանում է, ուժ է ստանում։ Նրանք գիտեն, որ իրենց պաշարները սպառվում են: Նրանք չունեն իրենց բազան, իսկ երբ դու չունես սեփական բազա, գաղափարախոսությունը քոնը չէ, ոչ արդյունաբերությունը, ոչ փողը։ Նրանք չունեն իրենց սեփական ոչինչ, հետևաբար նրանք չունեն ապագա, բայց մենք ունենք»,- ասել է Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը զինվորների հետ խոսել է Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների և ռուսական ռազմական արդյունաբերության վիճակի մասին։