Վլադիմիր Պուտին. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներին հասցվող հարվածները վնասակար են, սակայն դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ կրիտիկական հետևանք

18:07, 19.08.2026
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներին հասցվող հարվածները վնասակար են, սակայն դրանք չունեն և չեն կարող ունենալ որևէ կրիտիկական հետևանք, – այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ստրատեգիական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ցուցանիշները, չնայած նրան, որ ընդհանուր առմամբ համեստ են, մնում են դրական:
«Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության տեմպի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ արտաքին ճնշումը, ինչպես նաև արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները: Բնականաբար, նման հարձակումները չեն ունեցել և չէին կարող ունենալ կրիտիկական հետևանքներ: Չնայած դրան, դրանք իսկապես վնասում են մեզ, դա ակնհայտ է, և մենք լիովին ընդունում ու հասկանում ենք դա», — հայտարարել է Պուտինը:
Ռուսական մեդիայի փոխանցմամբ՝ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին Ռուսաստանում կազմում է մոտ 1%:

Նմանատիպ