Վլադիմիր Պուտին ստորագրեց «Հարավային Օսեթիայի» հետ երկքաղաքացիության պայմանագիրը
Վլադիմիր Պուտին ստորագրեց «Հարավային Օսեթիայի» հետ երկքաղաքացիության պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը վավերացնում է «Հարավային Օսեթիայի» հետ երկքաղաքացիության պայմանագիրը:

Ըստ փաստաթղթի, Ռուսաստանի ու «Հարավային Օսեթիայի» քաղաքացիները կկարողանան քաղաքացիություն ձեռք բերել առանց իրենց անձնագրից հրաժարվելու:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման վկայականների փոխանակման օրվանից: Պայմանագիրը ուժի մեջ է հինգ տարի և ավտոմատ կերպով կթարմացվի հաջորդ հինգ տարվա ժամկետով, եթե հաջորդ հինգ տարվա ժամանակաշրջանից վեց ամիս առաջ, որևէ կողմը մյուսին գրավոր, դիվանագիտական ​​ուղիներով չտեղեկեացնի այն դադարեցնելու մտադրության մասին: