Վլադիմիր Պուտին – Սևաստոպոլի, Ղրիմի ժողովուրդը տասնամյակներ շարունակ հավատացել է մեր երկրին, երբեք չի բաժանվել Ռուսաստանից, և դա թույլ է տվել Ղրիմին վերադառնալ մեր ընդհանուր ընտանիքին
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում տոնական համերգի բեմից շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին «Ղրիմը Ռուսաստանին միանալու» տասնամյակի կապակցությամբ։
«Հարգելի բարեկամներ, շնորհավորում եմ ձեզ տոնի՝ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման Ռուսաստանի հետ»,- դիմել է Պուտինը Կարմիր հրապարակում հավաքվածներին։
Միաժամանակ Պուտինը նշել է. «Սևաստոպոլի ժողովուրդը, ղրիմցիները մեր հպարտությունն են։ Նրանք տասնամյակներ շարունակ հավատում էին մեր երկրին։ Նրանք երբեք չեն բաժանվել Ռուսաստանից, և հենց դա է թույլ տվել Ղրիմին վերադառնալ մեր ընդհանուր ընտանիքին»։
Պուտինը բեմ է հրավիրել նախագահական ընտրություններում իր մրցակիցներին։ Շնորհավորական խոսքերից հետո նրանք միասին կատարեցին Ռուսաստանի օրհներգը։