Վլադիմիր Պուտին. Ռուսաստանին Ուկրաինայում խաղաղության տարբերակ է պետք, որը կապահովի Ռուսաստանի կայուն զարգացումը և խաղաղությունը
Ռուսաստանին Ուկրաինայում խաղաղության տարբերակ է պետք, որն ապահովում է Ռուսաստանի կայուն զարգացումն ու հանգստությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի կին աշխատակիցների և շահառուների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինի խոսքով՝ «նրանց ուրիշ ոչինչ պետք չէ»։
«Մենք պետք է ընտրենք խաղաղության տարբերակ, որը հարմար է մեզ, և որը մեր երկրի համար ապահովում է խաղաղության երկարաժամկետ պատմական հեռանկար»: Մեզ ոչ մեկից ոչինչ պետք չէ, բայց մենք չենք հրաժարվի մերից: «Մեզ անհրաժեշտ է տարբերակ, որը կապահովի մեր երկրի կայուն զարգացումը խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասել է Պուտինը։