Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը կհասնի իր նպատակներին նեոնացիզմի դեմ պայքարում, ինչպես որ մենք հասել ենք ահաբեկչության դեմ պայքարում
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը կհասնի իր նպատակներին նեոնացիզմի դեմ պայքարում, ինչպես որ մենք հասել ենք ահաբեկչության դեմ պայքարում

 

《Ռուսաստանը կհասնի իր նպատակներին նեոնացիզմի դեմ պայքարում, ինչպես մենք հասել ենք ահաբեկչության դեմ պայքարում》, ֊Բեսլանում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին։

 

Ռուսաստանի նախագահը հանդիպել է Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքի անդամներին։

 

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի թշնամիները շարունակում են երկրի ապակայունացման փորձերը։

 

«Ինչ վերաբերում է մեր նշած թշնամիներին, ապա նրանք շարունակում են մեր երկիրը ապակայունացնելու փորձերը։ Սա ակնհայտ է. Ինչպես մենք կռվեցինք ահաբեկիչների դեմ, այնպես էլ այսօր պետք է պայքարենք Կուրսկի մարզում, Դոնբասում, Նովոռոսիայում հանցագործություններ կատարողների դեմ։ Բայց ինչպես մենք հասել ենք մեր նպատակներին ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ այդ նպատակներին հասնելու ենք նեոնացիզմի դեմ պայքարում։ Մենք անպայման կպատժենք հանցագործներին, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»,- ասել է Պուտինը։