Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու պատրաստակամության մասին, բայց երկու անգամ էլ մերժվել է
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու պատրաստակամության մասին, բայց երկու անգամ էլ մերժվել է

Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու պատրաստակամության մասին, բայց երկու անգամ էլ մերժվել է,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկիրը, որը փորձում է վերացնել բլոկային դիմակայության հիմքերը և ստեղծել ընդհանուր անվտանգության տարածք, երկու անգամ հայտարարել է ՆԱՏՕ-ին միանալու պատրաստակամության մասին։ Առաջին անգամը 1954 թվականին էր, իսկ երկրորդ անգամ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ, և երկու անգամ էլ, ըստ էության, մեզ կտրականապես մերժեցին», – հայտարարել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ 35 տարի առաջ, երբ Սառը պատերազմի դիմակայությունն ավարտվում էր, հույս կար իրական համագործակցության դարաշրջանի համար։

«Թվում էր, թե այլևս չկան որևէ գաղափարախոսական կամ այլ խոչընդոտներ, որոնք կխանգարեին մեզ համատեղ լուծել մարդկության համար ընդհանուր խնդիրները, ինչպես նաև լուծել անխուսափելի վեճերն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով», – նշել է Ռուսաստանի նախագահը։