Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել հատուկ գործողության նպատակներից
Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել հատուկ գործողության նպատակներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքը չի հրաժարվում Ուկրաինայում իր ագրեսիվ նպատակներից և Ռուսաստանին զսպելու ռազմավարությունից, բայց մենք չենք պատրաստվում հրաժարվել նաև հատուկ ռազմական գործողության նպատակներից»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, հակառակորդը մեծ կորուստներ է կրում և մեծ մասամբ փոշիացրել է իր պաշարները։ Պուտինի խոսքով՝ ոչնչացվել է արեւմտյան ռազմական տեխնիկայի անձեռնմխելիության մասին միֆը։
Պուտինի խոսքով՝ միաժամանակ այս գործողությունը խնդիրներ է բացահայտել։ Նրա խոսքով՝ պետք է մեծացնել բարձր ճշգրտության հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, անհրաժեշտ է բարելավել հակաօդային պաշտպանության գործողությունները։