Վլադիմիր Պուտին. Ռուս զինվորականները միշտ ազատություն են բերել այլ ժողովուրդներին

19:01, 15.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ռուս զինվորականները Ուկրաինայում պատվով են կատարում ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, ըստ նրա, զինվորականները միշտ հուսալիորեն պաշտպանել են հայրենիքի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և ազատություն են բերել այլ ժողովուրդներին։

Նրանք պայքարում են Ռուսաստանի համար, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում խաղաղ կյանքի համար, կատարում են բոլոր առաջադրանքները, քայլ առ քայլ ազատագրում են Դոնբասը»,- ասել է Պուտինը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել զենք արտադրողներին, որոնք, ըստ Պուտինի, ժամանակակից զենք են մատակարարում ռուսական բանակին և նավատորմին։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը կարևորում է հարաբերությունները Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ռուսական զենք տրամադրել բոլոր այն գործընկերներին, որոնց հետ նախատեսվում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։

«Մենք գնահատում ենք, որ Ռուսաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ, գործընկերներ, համախոհներ տարբեր մայրցամաքներում»,- ասել է Պուտինը։

Նմանատիպ