Վլադիմիր Պուտին. Ռազմական գործողությունները վերսկսվել են, մենք այդ մասին հայտարարեցինք հրադադարի սկսվելուց անմիջապես հետո

19:20, 21.04.2025

Զատկի զինադադարից հետո մարտական ​​գործողությունները վերսկսվել են, – լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մարտերը վերսկսվել են։ Մենք այս մասին հայտարարել ենք հրադադարի սկսվելուց անմիջապես հետո։ Մենք միշտ դրական ենք տրամադրված հրադադարի նկատմամբ, այդ պատճառով էլ հանդես ենք եկել այս նախաձեռնությամբ։ Սուրբ Զատիկը բոլոր քրիստոնյաների տոնն է։ Մենք միշտ ասել ենք, որ դրական ենք տրամադրված ցանկացած խաղաղարար նախաձեռնության նկատմամբ։ Հուսով ենք, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նույնպես դրական են տրամադրված դրանց նկատմամբ», – ասել է Պուտինը։

Նա նաև մեկնաբանեց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու նախաձեռնությունը։ Պուտինի խոսքով՝ այս հարցը ուսումնասիրության կարիք ունի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին հայտարարեց Ուկրաինայում Զատկի կապակցությամբ հրադադարի ուժի մեջ մտնելու մասին։

Նմանատիպ