Վլադիմիր Պուտին - Մեր ֆավորիտը Բայդենն էր, նա հեռացվեց ընտրապայքարից, թեև նա բոլոր աջակիցներին խորհուրդ տվեց աջակցել Հարիսին, մենք նույնը կանենք և կաջակցենք նրան
Վլադիմիր Պուտին - Մեր ֆավորիտը Բայդենն էր, նա հեռացվեց ընտրապայքարից, թեև նա բոլոր աջակիցներին խորհուրդ տվեց աջակցել Հարիսին, մենք նույնը կանենք և կաջակցենք նրան

Մեր ֆավորիտը Բայդենն էր, նա հեռացվեց նախընտրական մրցապայքարից, թեև նա իր բոլոր կողմնակիցներին խորհուրդ տվեց աջակցել Հարիսին, մենք նույնը կանենք և կաջակցենք նրան»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինին հարցրել են ԱՄՆ ընտրություններում իր ֆավորիտ թեկնածուի մասին, ինչպես նաև հարցրել են՝ կզանգե՞ք՝ շնորհավորելու հաղթողին։

«Մենք երկար ժամանակ հեռախոսազրույցներ չենք ունեցել եվրոպական որոշ պետությունների և ԱՄՆ ներկայացուցիչների հետ, թեև չենք հրաժարվել այդ շփումներից։ Սա սահմանափակեցին, թեև որոշ տեղեկություններ փոխանակվում են տարբեր ալիքներով, առաջին հերթին՝ արտաքին գործերի նախարարության ալիքներով։ Ինչ վերաբերում է ֆավորիտներին, ապա դա մեր որոշելիքը չէ։ Դա ամերիկյան ժողովրդի ընտրությունն է, բայց ես արդեն ասացի, որ մեր ֆավորիտը գործող նախագահ պարոն Բայդենն էր, նա հեռացվեց ընտրապայքարից, թեև նա իր բոլոր կողմնակիցներին խորհուրդ տվեց աջակցել տիկին Հարիսին։ Մենք էլ ենք այդպես վարվելու՝ աջակցելու ենք նրան։ Նա շատ է ծիծաղում, և դա ցույց է տալիս, որ ամեն ինչ լավ է։

Թրամփն այնքան սահմանափակումներ ու պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որ նախկինում ոչ մի նախագահ չի սահմանել։ Իսկ եթե տիկին Հարիսի հետ ամեն ինչ կարգին է, միգուցե նա զերծ մնա նման գործողություններից։ Ի վերջո, ամերիկացի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, և մենք կհարգենք այդ ընտրությունը»,- ասել է Պուտինը։