Վլադիմիր Պուտին. Մենք Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ չունենք նույն խնդիրները, ինչ Ուկրաինայի հետ, բայց այս երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման դեպքում մենք ստիպված կլինենք պատասխանել հայելային ձևով

Ռուսաստանը Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ չունի նույն խնդիրները, ինչ Ուկրաինայի հետ, սակայն այս երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման դեպքում Մոսկվան ստիպված կլինի պատասխանել հայելային պատկերով,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք անհանգստանալու ոչինչ չունենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու հարցում։ Սակայն նրանք պետք է շատ հստակ պատկերացնեն, որ նախկինում իրենց համար վտանգ չի եղել: Հիմա, եթե այնտեղ տեղակայվեն ռազմական կոնտինգենտներ և ենթակառուցվածքներ, մենք ստիպված կլինենք հայելային պատասխան տալ և նույն սպառնալիքը ստեղծել այն տարածքների համար, որտեղից մեզ սպառնում են»,- ասաց նա։

Պուտինի խոսքով՝ «Ուկրաինայում հատուկ գործողության նպատակը, որի մասին նա հայտարարեց փետրվարի 24-ին, չի փոխվել», սակայն մարտավարությունը կարող է տարբեր լինել։

«Վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն Ռուսաստանի սեփական անվտանգությունը»,- ասել է Պուտինը։