Վլադիմիր Պուտին. Մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի շահերը, մենք պարզապես այլ ելք չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին, բայց մենք պատրաստ ենք խոսել գործընթացի բոլոր մասնակիցների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միշտ ձգտել է վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։
«Կարծում եմ՝ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ. պաշտպանում ենք ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը։ Բացի մեր քաղաքացիներին պաշտպանելուց, մենք պարզապես այլ ելք չունենք, սակայն պատրաստ ենք այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ խոսել ընդունելի արդյունքների մասին, բայց դա իրենց գործն է, մենք չենք հրաժարվում բանակցություններից, այլ նրանք են հրաժարվում»,- հայտնել է Պուտինը:
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չէր կարողանա իրեն նույնքան ցինիկ պահել, որքան Արևմուտքը ուկրաինական ճգնաժամում։