Վլադիմիր Պուտին. Մենք չենք միջամտի ոչ մի ընտրության, կաշխատենք ցանկացած առաջնորդի հետ, որին վստահում է ամերիկացի ժողովուրդը
Վլադիմիր Պուտինն ասում է, որ չի միջամտում ԱՄՆ ընտրություններին և կաշխատի ցանկացած առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը։ Պուտինն այդ մասին հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մենք ոչ մի կերպ չենք միջամտում ոչ մի ընտրության, և ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, որին վստահում է ամերիկացի ժողովուրդը»,- ասել է Պուտինը։
Հարցազրույցում Ռուսաստանի նախագահը հիշեցրել է Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը։ Պուտինի խոսքով՝ Թրամփը մի անգամ նկատողություն է արել իրեն՝ Բայդենին համակրելու համար։
«Իր նախագահության վերջին տարում պարոն Թրամփը նույնիսկ նկատողություն արեց նրան Բայդենի հանդեպ իր համակրանքի համար։ Զրույցներից մեկում նա ինձ հարցրեց՝ ուզու՞մ եք հաղթել ընտրություններում։ Հետո, ի զարմանս ինձ, սկսեցին հետապնդել նրան։ Ասացին, որ մենք օգնել ենք, որ նախագահ դառնա։ Դա կատարյալ անհեթեթություն է»,- ասում է Պուտինը։